Հայ մարմնամարզիկները ոսկե մեդալներ են նվաճել Միխայիլ Վորոնինի գավաթի խաղարկությունում

17.12.2015, 13:28
Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամներ Արթուր Դավթյանը և Արթուր Թովմասյանը ոսկե մեդալներ են նվաճել Միխայիլ Վորոնինի գավաթի խաղարկությունում` առանձին գործիքների վրա:
Հայ մարմնամարզիկները ոսկե մեդալներ են նվաճել Միխայիլ Վորոնինի գավաթի խաղարկությունում

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամներ Արթուր Դավթյանը և Արթուր Թովմասյանը ոսկե մեդալներ են նվաճել Միխայիլ Վորոնինի գավաթի խաղարկությունում` առանձին գործիքների վրա:

Ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայության հաղորդմամբ` Մոսկվայի «Օլիմպիական ավանում» դեկտեմբերի 14-16-ը կայացել է Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, մարմնամարզիկ Միխայիլ Վորոնինի գավաթի միջազգային 22-րդ խաղարկությունը, որին մասնակցում էին 30 երկրի 140 մարզիկ:

«Արթուր Թովմասյանը լավագույնն էր օղակների վարժությունում», – նշվում է հաղորդագրության մեջ։  

Արթուր Դավթյանը, ով նախօրեին ոսկե մեդալ էր նվաճել բազմամարտում, առաջինն է եղել նաև հենացատկում: Օղակների վարժությունում Դավթյանն երրորդն էր, նժույգթափերում` երկրորդը։–0–