ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Գյումրիի «Շիրակը» դուրս մնաց Եվրոպայի լիգայից` որակային երկրորդ փուլի շրջանակում արտագնա խաղում 0։2 հաշվով զիջելով Սլովակիայի «Սպարտակին»։
57–րդ րոպեին հաշիվը բացել է Իվան Շտրանցը, չորս րոպե անց Ռոբերտ Տեմբեն կրկնապատկել է հաշիվը։
Գյումրիում կայացած թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր 1։1 հաշվով։ –0–