Եվրոպա լիգա. հայտնի է «Բորուսիայի» մրցակիցը

18.03.2016, 17:04
Հայտնի է Դորտմունդի «Բորուսիայի» մրցակիցը Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչում։
Եվրոպա լիգա. հայտնի է «Բորուսիայի» մրցակիցը

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայտնի է Դորտմունդի «Բորուսիայի» մրցակիցը Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչում։ «Բորուսիայի» կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Ուրբաթ Շվեյցարիայի Նիոնում ավարտված վիճակահանության արդյունքում` դորտմունդցիներն ուժերը կչափեն «Լիվերպուլի» հետ, որը մարզում է գերմանացիների նախկին մարզիչ Յուրգեն Կլոպը։

Քառորդ եզրափակչի մնացած զույգերն են`

«Վիլյառեալ» – «Սպարտա» 

«Ատլետիկ» – «Սևիլյա»

«Շախտյոր» – «Բրագա»

Քառորդ եզրափակչի առաջին հանդիպումները տեղի կունենան ապրիլի 7–8–ին, պատասխան խաղերն` ապրիլի 14–15–ին։ –0–