Եվրո–2016–ի սենսացիաները շարունակվում են. Իսլանդիայի հավաքականը 1/8 եզրափակչում պարտության մատնեց Անգլիայի հավաքականին

28.06.2016, 01:09
Ֆրանսիայի Նիսում կազմակերպված Անգլիա–Իսլանդիա հանդիպումն ավարտվեց Իսլանդիայի հավաքականի հաղթանակով։
Եվրո–2016–ի սենսացիաները շարունակվում են. Իսլանդիայի հավաքականը 1/8 եզրափակչում պարտության մատնեց Անգլիայի հավաքականին
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Ֆրանսիայի Նիսում կազմակերպված Անգլիա–Իսլանդիա հանդիպումն ավարտվեց Իսլանդիայի հավաքականի հաղթանակով (2:1)։ Իսլանդացիները դուրս եկան Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակիչ։

Իսլանդիայի հավաքականում գոլի հեղինակներ դարձան Ռագնար Սիգուրդսոնը (6–րդ րոպե) և Կոլբեյն Սիգտորսոնը (18)։

Անգլիայի հավաքականի կազմում 11 մետրանոցի արդյունքում չորրորդ րոպեին գոլ է խփել Ուեյն Ռունին։

Հուլիսի 3–ին 1/4 եզրափակչում իսլանդացիներն ուժերը կչափեն Ֆրանսիայի հավաքականի հետ, որը 1/8 եզրափակչում 2։1 հաշվով հաղթել է Իռլանդիայի հավաքականին։

Եվրոպայի առաջնությունը կավարտվի հուլիսի 10–ին։–0–