Բռնցքամարտիկ Գուրգեն Հովհաննիսյանը` Պավլյուկովի հուշամրցաշարի արծաթե մեդալակիր

16.03.2016, 15:05
Անապայում ավարտվեց Նիկոլայ Պավլյուկովի անվան երիտասարդների միջազգային հուշամրցաշարը, որտեղ Հայաստանը ներկայացնող Գուգեն Հովհաննիսյանը դարձավ արծաթե մեդալակիր:
Բռնցքամարտիկ Գուրգեն Հովհաննիսյանը` Պավլյուկովի հուշամրցաշարի արծաթե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Անապայում ավարտվեց Նիկոլայ Պավլյուկովի անվան երիտասարդների միջազգային հուշամրցաշարը, որտեղ Հայաստանը ներկայացնող Գուգեն Հովհաննիսյանը դարձավ արծաթե մեդալակիր:

Ինչպես հաղորդում է ՀԱՕԿ լրատվության բաժինը, Հայաստանի վերջին ներկայացուցիչը` գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը կիսաեզրափակչում 3:0 հաշվով հաղթել էր վրացի մարզիկին և եզրափակչում պարտվեց Ռուսաստանի չեմպիոնին և նվաճեց արծաթե մեդալ:

Հովհաննիսյանն իր առաջին մենամարտում՝ քառորդ եզրափակչում, հաղթել էր Ռուսաստանի ներկայացուցչին: 

Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը մրցաշարին ներկայացել էր 8 մարզիկով: Թիմը Անապայից վերադառնում է 1 մեդալով:–0–