Բուքմեյքերները գնահատել են բելառուսցիների հետ խաղում Հայաստանի հավաքականի հնարավորությունները

25.03.2016, 15:50
Համաշխարհային բուքմեյքերական գրասենյակները գնահատել են Բելառուսի հավաքականի հետ ընկերական խաղում Հայաստանի հավաքականի հնարավորությունները։
Բուքմեյքերները գնահատել են բելառուսցիների հետ խաղում Հայաստանի հավաքականի հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Համաշխարհային բուքմեյքերական գրասենյակները գնահատել են Բելառուսի հավաքականի հետ ընկերական խաղում Հայաստանի հավաքականի հնարավորությունները։

Հանդիպումը տեղի կունենա Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում։

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզիչը հրապարակել է ազգային հավաքականի կազմը Հայաստան–Բելառուս խաղում>>

Այսպես, Williamhill բուքմեյքերական գրասենյակը Հայաստանի հավաքականի հաղթանակի համար խաղադրույքն ընդունում է 2,62 գործակցով, ոչ–ոքին գնահատում է 3,10 գործակից, Բելառուսի հաղթանակը` 2,80 գործակից։

Ի տարբերություն Williamhill–ի, հայ բուքմեյքերները նախապատվություն չեն տալիս թիմերից ոչ մեկին` համարելով, որ հայերի և բելառուսցիների հաղթանակի հնարավորությունները գրեթե հավասար են` 2,77, ոչ–ոքին գնահատվել է 3,0։

Մխիթարյան. Հայաստանի հավաքականի նոր դարպասապահները պետք է ապացուցեն, որ արժանի են խաղալ թիմում>>

Մարտի 25–ին կայանալիք Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը կլինի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկու հրաժեշտի խաղը։-0-