Արթուր Ալեքսանյանը գլխավորում է Ըմբշամարտի համաշխարհային միության վարկանիշային աղյուսակը

04.03.2016, 15:32
Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի և Եվրոպայի առաջնության եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը լավագույնն է 98 կգ քաշային կարգում:
Արթուր Ալեքսանյանը գլխավորում է Ըմբշամարտի համաշխարհային միության վարկանիշային աղյուսակը

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի և Եվրոպայի առաջնության եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը լավագույնն է 98 կգ քաշային կարգում:

Ինչպես նշում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի լրատվության բաժինը, Ըմբշամարտի համաշխարհային միության հրապարակած աղյուսակում 66 կգ քաշային կարգում Եվրոպական առաջին խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը 4-րդ տեղում է:

75 կգ քաշային աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը 9-րդն է, իսկ Հայաստանի հավաքականի անդամ Կարապետ Չալյանը՝ 13-րդը: 80 կգ քաշային Ռաֆիկ Մանուկյանը 17-րդն է:

Ըմբշամարտի համաշխարհային միությունը վարկանիշային նոր աղյուսակը կազմել է Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի անվան ըմբշամարտի միջազգային մրցաշարի արդյունքներով:–0–