Առողջության համար վտանգավոր մթերքների հնգյակը

06.12.2021, 12:20
Առողջության համար վտանգավոր մթերքների հնգյակը. առաջին տեղում հայտնված մթերքը կզարմացնի ձեզ
Առողջության համար վտանգավոր մթերքների հնգյակը
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Ժամանակակից մարդու ամենօրյա սննդակարգում շատ են այն մթերքները, որոնք քիչ են օգտակար օրգանիզմին։ Նման եզրահանգման են եկել օտարերկրյա փորձագետները, ովքեր ուսումնասիրել են բազմաթիվ մարդկանց սննդակարգը։ Առավել վտանգավորներից առանձնացվել է հինգ մթերք, որոնցից անհրաժեշտ է հրաժարվել որքան հնարավոր է շուտ, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»։

Загружается новость ... "Лево"

Վնասակար մթերքների վարկանիշի առաջին հորիզոնականում է բրինձը։ Սննդաբանները նշում են, որ բրինձը ենթարկվում է շատ կոպիտ մշակման։ Դա հանգեցնում է նրան, որ օգտակար վերին շերտը հեռացվում է, և մարդն օգտագործում է չափից շատ օսլա, ինչի մեծ քանակն իր հերթին հանգեցնում է շաքարի կուտակմանն արյան մեջ։

Նույն կերպ է մշակվում նաև ցորենի ալյուրը։ Փորձագետները նշում են, որ ցորենի ալյուրից ևս պետք է հրաժարվել։ Ալյուրը պատրաստելիս առաջանում է ալոքսան նյութ, որը կարող է առաջացնել շաքարային դիաբետ և փորկապություն։

Զգույշ է պետք լինի նաև արհեստական քաղցրացուցիչների հարցում, որոնց չարաշահումը հաճախ հանգեցնում է ավելորդ կիլոգրամների և օնկոլոգիական հիվանդությունների առաջացմանը։ Խորհուրդ չի տրվում նաև օգտագործել մեծ քանակի աղ։

Անոթների վրա բացասաբար են ազդում նաև արմավենու և սոյայի յուղերը։ Փորձագետները նաև նշել են, որ դրանք կարող են արյան մեջ ավելացնել «վատ» խոլեստերինի մակարդակը։-0-