420.2
4.23
390.99
+18
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում՝ ՔԿ-ի շենքի մոտ անցկացվում է Գորիսի ձերբակալված քաղաքապետին սատարող ակցիա

19:09
21 Դեկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի մի խումբ բնակիչներ հավաքվել են Երևանի Քննչական կոմիտեի շենքի դիմաց՝ բողոքելով իրենց քաղաքապետ Առուշ Առուշանյանի ձերբակալման դեմ: Նրանց հետ միասին, ի նշան աջակցության, ակցիային մասնակցում էին հասարակական և քաղաքական գործիչներ:

Առուշանյանը ձերբակալվել է երկուշաբթի վաղ առավոտյան և տեղափոխվել Երևան: Նա մեղադրվում է օրենքի խախտմամբ հավաքներ կազմակերպելու և անցկացնելու փորձ կատարելու մեջ: Հարուցվել է քրեական գործ, որը վարում է ՔԿ-ի ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունը։

Նախօրեին Առուշանյանը համաքաղաքացիներին կոչ էր արել արգելափակել Սյունիքի մուտքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան անցումը կանխելու համար: Նա նշել էր, որ այս գործողությունը զերծ է քաղաքական երանգներից: Քաղաքապետն ասել էր, որ վարչապետը օտարում է հայկական հողերը, խարխլում է Սյունիքի անձեռնմխելիությունը և շեշտել էր, որ սյունեցիները պայքարելու են արժանապատվության, անվտանգության և ֆիզիկական գոյության համար:

Քննչական կոմիտեի շենքի մոտ կայացած հավաքին ներկա Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն ասաց, որ տեղի ունեցածը քաղաքական հետապնդում է, որը փորձում են կոծկել իրավական որոշ պրոցեսների տակ:

Загружается новость ... "Лево"
«Նրան (Փաշինյանին) դա չի հաջողվի: Մենք, ի վերջո, ապրում ենք իրավական պետությունում, որքան էլ, որ գործող իշխանությունները չփորձեն ոչնչացնել այն: Ես այստեղ եմ որպես նախկին մարզպետ, Առուշա Առուշանյանի ընկեր: Ես ծայրաստիճան զայրացած եմ ներկա իրավիճակից»,- ասավ նա լրագրողներին։

Իր հերթին, Հայաստանի ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, փաստաբան Տարոն Սիմոնյանը կասկած հայտնեց, որ քրեական գործը, որով անցնում է Առուշանյանը, ունի իրավական հիմք: Նա մատնանշեց, որ սա նույն հոդվածն է, որով քրեական գործ է հարուցվել Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի և Արարատ Միրզոյանի նկատմամբ 2018 թ.-ին։

«Ես չեմ հասկանում իրավական տրամաբանությունը և գրեթե համոզված եմ, որ դատարանը ընթացք չի տա (գործին) սրա հիման վրա. հոդվածը գրված է բավականին բարդ ձևով, առկա փաստական ​​հանգամանքները որևէ պատճառահետևանքային կապ չունեն Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասի հետ»,-ասաց նա։

Ըստ Սիմոնյանի, գործի տրամաբանական ավարտը կլինի քրեական օրենսգրքի այս հոդվածով նախատեսված քրեական հետապնդումը դադարեցնելը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:40
03 Ապրիլի 2024
Ռուսաստանի հետ կապված հարաբերություններում մենք ոչ մի սխալ բան չենք արել․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ կապված հարաբերություններում ոչ մի սխալ բան չեն արել․ ՎԻԴԵՈ
12:33
02 Ապրիլի 2024
Վաշինգտոնը զգուշացրել է հայ–ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ
Վաշինգտոնը զգուշացնում է հայ–ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ
15:24
01 Ապրիլի 2024
Ռուսաստանն ու Հայաստանն աշխատում են «Мир» քարտերի հետ կապված իրավիճակի ուղղությամբ․ Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Հայաստանն աշխատում են ԱՄՆ-ի ճնշման արդյունքում պատճառած վնասը փոխհատուցելու ուղղությամբ
11:02
01 Ապրիլի 2024
Հայաստանում հավատում են, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ձեռք բերումը հնարավոր է․ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ հավատում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ձեռք բերմանը
16:25
29 Մարտի 2024
Հայաստանում Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի ներկայությունը ՀՀ ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ–ից նշել են, որ Հայաստանում Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի ներկայությունը ՀՀ ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է
13:41
29 Մարտի 2024
Փոխվստահության ձևավորուման գործընթացը երբեք չի լինում միակողմանի․ փորձագետնը՝ Երևան–Բաքու բանակցությունների մասին
Միաժամանակ նա չի հերքել կողմերի միջև երկխոսության հաստատման անհրաժեշտությունը
11:23
29 Մարտի 2024
Իրավիճակը Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում լավատեսություն չի ներշնչում հայկական ղեկավարության դիրքորոշման պատճառով․ Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարությունը հորինված պատրվակներով, խեղաթյուրելով վերջին երեք-երեքուկես տարվա պատմությունը, միտումնավոր տանում է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների փլուզման
11:04
28 Մարտի 2024
Բլինքեն–Փաշինյան–ֆոն դեր Լեյեն բրյուսելյան հանդիպումը կապ չունի Ադրբեջանի հետ․ Պետդեպում նշել են այդ քննարկման նպատակները
Բրյուսելյան հանդիպմանը հիմնական ուշադրությունը կուղղվի  Հայաստանի տնտեսական կայունությանը
10:55
27 Մարտի 2024
ԱՄՆ-ի նպատակն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հասնեն կայուն և տևական խաղաղության․ Պետդեպ
Պետդեպից հայտնել են, որ ԱՄՆ–ի նպատակն է խրախուսել Հայաստանին և Ադրբեջանին՝ հասնելու կայուն և տևական խաղաղության
13:19
26 Մարտի 2024
Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիայի հռետորաբանությունը նպատակաուղղված չի լինի տարածաշրջանային լարվածության ավելացմանը․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիայի հռետորաբանությունը նպատակաուղղված չի լինի տարածաշրջանային լարվածության ավելացմանը, այլ կնպաստի տարածաշրջանում երկխոսության ու համագործակցության խթանմանը
10:34
26 Մարտի 2024
Ադրբեջանական ԶԼՄ–ներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են․ ԵՄ հատուկ ներկայացուցիչ
ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշել է, որ արբեջանական ԶԼՄ–ներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են
16:01
25 Մարտի 2024
Հայաստանն ու Վրաստանն անվերապահորեն ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը
Փաշինյանը վրացի գործընկեր Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ հայտարարության ժամանակ հիշեցրել է հունվարին երկրների միջև ռազմավարական համագործակցության մասին ստորագրված հուշագրի մասին