Վրաստանի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

17.04.2025, 13:07
Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ապրիլի 28-29-ը պաշտոնական այցով կլինի  Հայաստանում
Վրաստանի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ապրիլի 28-29-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Վրաստանի նախագահի գրասենյակը։

Նշվում է, որ այցի շրջանակում Վրաստանի նախագահը հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ:

Նշենք, որ Միխեիլ Կավելաշվիլին Վրաստանի նախագահի պաշտոնում իր առաջին պաշտոնական այցով նախօրեին գտնվել է Ադրբեջանում։ Բաքվում նա հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ 

Նրանք քննարկել են Ադրբեջանի և Վրաստանի հարաբերությունները, էներգետիկ հարցերը, միջազգային օրակարգի և այլ հարցեր։