ՌԴ–ն չի աջակցում ԼՂ հակամարտությանը մասնակցելու Թուրքիայի հայտարարություններին. Պեսկով

30.09.2020, 15:04
ՌԴ–ն չի աջակցում ԼՂ հակամարտությանը մասնակցելու Թուրքիայի հայտարարություններին. Պեսկով
ՌԴ–ն չի աջակցում ԼՂ հակամարտությանը մասնակցելու Թուրքիայի հայտարարություններին. Պեսկով

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանը չի սատարում Ղարաբաղյան հակամարտության մեջ մասնակցելու Թուրքիայի հայտարարություններին, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցերին, հաղորդում է rueconomics.ru-ն: 

Загружается новость ... "Лево"

Լրագրողները Կրեմլի ներկայացուցչի հարցրել են այն մասին, թե ինչպես է Մոսկվան պատրաստվում արձագանքել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին, և նշել, որ Անկարան չի թաքցնում համակարտության մեջ իր հետաքրքրությունը:

«Պետք է հստակ տարբերակենք: Արդյոք եղե՞լ են Թուրքիայի հայտարարությունները  հակամարտությանը մասնակցելու մասին:  Անշուշտ, հայտարարություններին մենք չենք սատարում, համաձայն չենք»,- մեջբերում է Լուրերի դաշնաին գործակալությունը Պեսկովի խոսքերը:

ՌԴ առաջնորդի խոսնակը հավելել է, որ Կրեմլը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին մարտական գործողությունների անհապաղ դադարեցման, իս մյուս երկրներին՝ զսպվածության:

Պեսկովը նաև հայտնել է, որ հայկական Սու-25 ինքնաթիռի մասին տեղեկատվությունը, որը ՀՀ ՊՆ հաղորդմամբ, խոցվել է թուրքական F-16 կործանիչի կողմից, արձանագրվում է ռուս զինվորականների կողմից:

Արցախում իրավիճակի սրացման մասին

Սեպտեմբերի 27–ին ժամը 07։10–ին Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Հայաստանի և Արցախի ՊՆ–ների հաղորդմամբ, հակառակորդը սկսել է օդային և հրթիռային հարձակումներ, սակայն հետ է ամղվել մի քանի ուղղություններով։
Ադրբեջանական կողմը կրել է կենդանի ուժի մեծաքանակ կորուստներ, կորցրել է նաև մեծ քանակի տեխնիկա

Արցախի և Հայաստանի ՊՆ–ների հաղորդմամբ, հայկական կողմից զոհվել է 80 զինծառայող։ Վիրավորվել է մոտ 200 զինծառայող։

Նշենք, որ Ադրբեջանի ԶՈւ–ն գնդակոծում է նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում` Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը։

Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք։–0–