Պուտինը Էրդողանի հետ քննարկել է Ղարաբաղի հարցով եռակողմ համաձայնագրի կատարման ընթացքը

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Թուրքական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև, հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը :
«Մանրամասն և բոլոր ասպեկտներով քննարկվել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ամրագրված պայմանավորվածությունների կատարման ընթացքը», - ասված է հաղորդագրության մեջ:
Մտքեր են փոխանակվել՝ կապված հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի և բոլոր ռազմական գործողությունների մոնիթորինգի կենտրոն ստեղծելու ուղղությամբ տարվող աշխատանքների հետ:
Երկուստեք նշվել է տարածաշրջանում կայունության ապահովմանն ու խաղաղ կյանքի հաստատմանը միտված որոշումների հետևողական և լիարժեք կատարման անհրաժեշտությունը:-0-