Ֆրանսիայի Սենատի կողմից հակաժխտողական օրինագծի ընդունումը Սերժ Սարգսյանի նախաձեռնողական քաղաքականության արդյունք է. Կուսակցության ղեկավար

27.01.2012, 16:53
Ֆրանսիայի Սենատի կողմից հակաժխտողական օրինագծի ընդունումը Սերժ Սարգսյանի նախաձեռնողական քաղաքականության արդյունք է. Կուսակցության ղեկավար

Ֆրանիսիայի Սենատի կողմից ցեղասպանությունների մասին օրինագծի ընդունման հետ կապված հաղթանակը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնողական արտաքին քաղաքականության արդյունք է, ուրբաթ լրագրողներին ասաց «Սահմանադրական իրավունք» Միություն կուսակցության առաջնորդ Հայկ Բաբուխանյանը:

Ֆրանսիայի Սենատը հունվարի 23-ին ընդունել է ցեղասպանությունների, այդ թվում նաև Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ նախատեսող օրինագիծը, որն այժմ պետք է ստորագրվի Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի կողմից: Օրինագիծը նախատեսում է մեկ տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժխտման համար, որի ժամանակ սպանվել է շուրջ 1,5 մլն հայ:

«Ֆրանսիայում հաղթանակը պատահական չէր: Սա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի վարած նախաձեռնողական քաղաքականության տրամաբանական և բնական արդյունքն է: Դրա համար մենք պետք է նրան երախտապարտ լինենք»,- հայտարարեց Բաբուխանյանը: -0-