424.77
4.34
402.55
+12
Եղանակը Երևանում
Հայ

ԱՄՆ-ն արձանագրում է Սիրիայի հարցում ՌԴ-ի հետ տարաձայնությունների առկայությունը, սակայն կշարունի այդ հարցի քննարկումը. Սպիտակ տուն

11:19
30 Նոյեմբերի 2011

ԱՄՆ-ն ընդունում է, որ տարաձայնություններ ունի Ռուսաստանի հետ Սիրիայում տիրող իրավիճակի հարցում, սակայն չի կարծում, որ այդ ամենը կազդի երկու երկրների հարաբերությունների վրա, հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երեքշաբթի դեմ է արտահայտվել Սիրիա զենքի մատակարարման վրա էմբարգո հայտարարելու առաջարկությանը և կոչ արել հաշվի առնել Լիբիայից քաղած դասերը, երբ էմբարգոն կիրառվեց միայն Լիբիայի կառավարական բանակի համար զենքի մատակարարման նկատմամբ: Միաժամանակ Լավրովը կոչ է արել Արևմուտքին դադարեցնել վերջնագրերի ներկայացումն ու հասնել խնդրի քաղաքական լուծման, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Ինչ վերաբերում է Սիրիային, ապա միջազգային փոխզիջում է ձեռք բերվել այն հարցի շուրջ, որ Բաշար Ասադն իրեն ոչ պատշաճ ձևով է պահում: Ասադի ռեժիմը բռնություն է կիրառում սեփական քաղաքացիների նկատմամբ: Սակայն կարևոր է հիշել նաև այն, որ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները շատ ոլորտներ են ընդգրկում: Ամեն հարցի շուրջ չէ, որ համաձայնվում եք ռուսական կողմի հետ, սակայն մենք շատ այլ խնդիրների շուրջ ընդհանուր տեսակետ ունենք և զգալի առաջընթաց եք ձեռք բերել մի շարք խնդիրների լուծման հարցում, որոնց շուրջ նույն դիրքորոշումն ունենք», - ասել է Քարնին երեքշաբթի ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով ՌԴ ԱԳ նախարարի խոսքերը մեկնաբանելու լրագրողների խնդրանքին:

Սպիտակ տան ներկայացուցիչն այդ կապակցության հիշեցրել է, որ Վաշինգտոնն ու Մոսկվան համաձայն չեն Իրանի նկատմամբ կիրառվող միջոցների շուրջ, սակայն կողմերն իրանական խնդիրը քննարկելիս «ելնում են միասնական սկզբունքից, այն է՝ Իրանի վարքագիծն անընդունելի է»:

«Կընդգծեմ, որ մեզ համար չափազանց կարևոր են Ռուսաստանի հետ հարաբերությունները..., չնայած որոշ աշխատանքային տարաձայնություններին», - ընդգծել է Քարնին:

Լավրովը նաև հայտարարել է, որ Ռուսաստանին ավելի շատ են մտագոհում Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները:

«Զինված մարդիկ շատ դաժան են վերաբերվում խաղաղ քաղաքացիների հետ: Եվ դա վերաբերում է ոչ միայն իշխանությունների, այլև զինված խմբավորումների գործողություններին, որոնք անկարգություններ են հրահրում», - նշել է ՌԴ ԱԳ նախարարը:

Սիրիայում վերջին ութ ամսվա ընթացքում չեն դադարում հակակառավարական ցույցերը, որոնք սկսվել են մարտի կեսերին երկրի հարավում՝ Դերաայում, այնուհետև տարածվել են երկրի այլ շրջաններում: Վերջերս հատկապես Լիբանանի և Թուրքիայի հետ սահմանակից շրջաններում տեղի ունեցող դիմակայություններն ավելի շատ բռնի, միջկրոնական բնույթ են ստանում: Ամեն օր ինչպես խաղաղ բնակիչների, այնպես էլ ուժային կառույցների աշխատակիցների մահվան մասին տեղեկություններ են ստացվում:

ՄԱԿ-ի տվյալների համաձայն, երկրում բախումների զոհերի թիվը գերազանցել է 3,5 հազարը: Սիրիայի իշխանությունները նշում են ավելի քան 1,5 հազար զոհերի մասին, որոնց թվում  ավելի քան 1,1 հազարը իրավապահ մարմինների աշխատակիցներ են:

Սիրիան տարածաշրջանում ռուսական սպառազինության խոշորագույն ներկրողն է: Այժմ իրագործման փուլում է գտնվում Սիրիա «Բաստիոն» առափնյա հրթիռային համալիրների, «Յահոնտ» գերձայնային հականավային թևավոր հրթիռների մատակարարման պայմանագիրը:

2011 թ.-ի սկզբին ՌԴ-ի հետ Սիրիայի կնքած պայմանագրերի գումարը կազմում էր շուրջ 3,5 մլրդ դոլար: Արդեն իրագործված խոշորագույն նախագծերի թվում է «Վահան-1С» զենիթահրթիռային 36 համալիրների մատակարարումը, ինչպես նաև Տ-72 տանկերի սիրիական պարկի, ինչպես նաև ՄիԳ-29-ի ավիապարկի արդիականացումը:

Ստորագրված խոշորագույն պայմանագրերն են 24 МиГ-29М/М2 կործանիչների և ութ «Բուկ Մ2Է» հակաօդային դիվիզիոն համալիրների մատակարարումը:
Նոյեմբերին ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության փոխտնօրեն Վյաչեսլավ Ձիրկալն ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ Ռուսաստանը չի դադարեցրել Սիրիա սպառազինության մատակարարումը՝ ըստ ավելի վաղ կնքված պայմանագրերի, «քանի որ Սիրիա սպառազինության մատակարարման որևէ սահմանափակում չկա»:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:13
26 Հոկտեմբերի 2023
Հայաստանը հստակ դիրքորոշում չունի Մեղրու ճանապարհի վերաբերյալ. ՌԴ փոխվարչապետ
Գնահատվում էր, որ Հայաստանի տարածքով երկաթուղին կլինի 42 կմ, իսկ Իրանի տարածքով, որքանով ինձ հայտնի է, երկաթուղին մոտ 50 կմ է: Ահա և ամբողջ տարբերությունը, ասել է Օվերչուկը
13:44
26 Հոկտեմբերի 2023
Փաշինյանը ներկայացրել է խաղաղության երկու կարևոր սկզբունքները, որոնց շուրջ համաձայնություն է ձեռք բերվել Ադրբեջանի հետ
Փաշինյանը ներկայացրել է խաղաղության երկու կարևոր սկզբունքները, որոնց շուրջ համաձայնություն է ձեռք բերվել Ադրբեջանի հետ
23:09
25 Հոկտեմբերի 2023
Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության առավելություններ չենք տեսել․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության առավելություններ չեն տեսել
18:18
25 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցների հարցն այժմ դրված է սեղանին․ Կանադայի արտգործնախարար
Կանադայի ԱԳ նախարարն այսօր Երևանում հայտարարել է, որ Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցների հարցն այժմ դրված է սեղանին
14:41
25 Հոկտեմբերի 2023
ՌԴ–ն շարունակում է շփումները Հայաստանի և Ադրբեջանի հետ, բայց դեռ առաջընթաց չկա․ Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ–ն շարունակում է շփումները Հայաստանի և Ադրբեջանի հետ, բայց դեռ առաջընթաց չկա
11:56
25 Հոկտեմբերի 2023
Հոկտեմբերի վերջին Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպում տեղի չի ունենա
ԵՄ հատուկ ներկայացուցիչը դա պատճառաբանել է ժամանակի սղությամբ
10:47
25 Հոկտեմբերի 2023
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող ԼՂ նախկին նախագահներին ու մյուս անձանց
Տեսակցությունների շրջանակներում տրվել է հնարավորություն յուրաքանչյուրին՝ կապ հաստատել իրենց հարազատների հետ
22:12
24 Հոկտեմբերի 2023
ՌԴ դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ
ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է ՀՀ ԱԳՆ
13:09
24 Հոկտեմբերի 2023
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Թեհրանում ոչ պաշտոնական շփում են ունեցել
Արարատ Միրզոյանը Թեհրանում ոչ պաշտոնական շփում է ունեցել Բայրամովի հետ
10:06
24 Հոկտեմբերի 2023
«3+3» տարածաշրջանային հարթակի երկրորդ հանդիպումից հետո համատեղ հայտարարություն է ընդունվել
«3+3» տարածաշրջանային հարթակի երկրորդ հանդիպումից հետո համատեղ հայտարարություն է ընդունվել
09:51
24 Հոկտեմբերի 2023
«Ադրբեջանն ու Հայաստանը թող բախտը փորձեն նաև Բրյուսելում»․ Լավրովը նշել է, որ սահմանազատման համար անհրաժեշտ քարտեզներն ունի միայն ՌԴ-ն
Լավրովը հայտարարել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը կարող են բախտը փորձել նաև Բրյուսելում, բայց ընդգծել է, որ սահմանազատման համար անհրաժեշտ քարտեզներն ունի միայն ՌԴ-ն
22:36
23 Հոկտեմբերի 2023
Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկելեն տարածաշրջանային և երկկողմ օրակարգային հարցեր
Թեհրանում հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները