Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը երկուշաբթի կայցելի Երևան

25.11.2011, 18:38
Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը երկուշաբթի կայցելի Երևան
Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը երկուշաբթի կայցելի Երևան

Վրաստանում Հարավային Կովկասի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորտը երկուշաբթի կայցելի Երևան, հաղորդում է հանրապետության ԵՄ պատվիրակության մամուլի ծառայությունը:

Այցի ընթացքում կկայանան Լեֆորտի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ:
 
Հանդիպումների ընթացքում մասնավորապես կքննարկվի իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-