ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն աշխատանքային այցով մեկնել է Լեհաստանի Պոզնան քաղաք՝ մասնակցելու «Միգրացիոն գործընկերությունների կառուցումը գործողության մեջ» Պրահյան գործընթացի շուրջ նախարարների 2-րդ խորհրդաժողովին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին Նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նոյեմբերի 4-ին խորհրդաժողովի բացման ժամանակ ներածական խոսքով հանդես կգան Լեհաստանի ներքին գործերի նախարար Եժի Միլերը, Չեխիայի Հանրապետության ներքին գործերի նախարար Յան Կուբիցեն, Եվրահանձնաժողովի ներքին գրոծերի հարցերով գլխավոր տնօրեն Ստեֆանո Մանսերվիսին:
Նախատեսված է նաև, որ զեկույցով հանդես կգա Գևորգյանը:
խորհրդաժողովի արդյունքներով կհաստատվի 2012-2016թթ. Պրահայան գործընթացի Գործողությունների ծրագիրը:
Այցի շրջանակներում նախատեսված են հայ նախարարի երկկողմ հանդիպումները: -0-