Ոստիկանները կենդանի պատ են կազմել ՀՀ կառավարության շենքի դիմաց

27.10.2011, 12:43
Ոստիկանները կենդանի պատ են կազմել ՀՀ կառավարության շենքի դիմաց
Ոստիկանները կենդանի պատ են կազմել ՀՀ կառավարության շենքի դիմաց

Երևանի Հանրապետության Հրապարակում գտնվող Հայաստանի կառավարության շենքը շղթայել են ոստիկանները:

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը, ոստիկանական շարասյունը փակել է դեպի շենք տանող բոլոր մուտքերը և չի թողնում հետիոտներին անցնել այդտեղով: Ավտոմոբիլային տրանսպորտը երթևեկում է անարգել:

Երևանի ոստիկանության վարչության պետի տեղակալ Ռոբերտ Մելքոնյանի խոսքով, նման քայլեր են ձեռնարկվել յուրաքանչյուր հինգշաբթի նիստեր անցկացնող կառավարության նորմալ աշխատանքն ապահովելու համար:

Ավանդաբար հինգշաբթի օրերին կառավարության շենքի մոտ հավաքվում են Հայաստանի քաղաքացիներ և բողոքի ակցիաներ են անցկացնում: Պաստառներով մարդիկ կանգնած են շենքի մուտքի մոտ՝ ցանկանալով այդ կերպ պաշտոնյաների ուշադրությունը հրավիրել իրնեց խնդիրների, մասնավորապես, բանակում տիրող վիճակի, բնակարանային հարցերի, բնապահպանության հետ կապված խնդիրների նկատմամբ:

«Այսուհետ յուրաքանչյուր հինգշաբթի մենք նման քայլեր կձեռնարկենք կառավարության անդամների և նիստի մասնակիցների անարգել մուտքն ապահովելու համար»,- ասաց Մելքոնյանը:
Վարչության պետի տեղակալը հավաստիացրեց նաև, որ կառավարական նիստի ավարտին շղթայումը կհանվի:
Մելքոնյանն ասաց, որ այս քայլերի վերաբերյալ պաշտոնական հաղորդումը կհրապարակվի ՀՀ ոստիկանության կայքում: -0-