433.52
7.69
409.64
+31
Եղանակը Երևանում
Հայ

ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը կոռեկտության կոչ է արել ադրբեջանցի լրագրողին

19:42
30 Սեպտեմբերի 2011

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչն ուրբաթ կայացած ճեպազրույցի ընթացքում կոռեկտության կոչ է արել ադրբեջանցի լրագրողին, ով իր հարցում օգտագործել է պաշտոնական Բաքվի հակահայկական քարոզչության ողջ զինանոցը:

«Ես հասկանում եմ ձեր էմոցիաները, բայց արդեն ձեր գործընկերներին նախազգուշացրել եմ, որ պաշտոնական ներկայացուցչի և ԱԳՆ-ի ճեպազրույցներում պետք է ավելի կոռեկտ լինել և փորձել չօգտագործել նման նսեմացնող հռետորություն: Այսինքն, այնուամենայնիվ, պահել էմոցիաների և բանակցային գործընթացում առկա քաղաքական գծի միջև հավասարակշռությունը»,- ասել է Լուկաշևիչը:
«Վերջիվերջո, Լեռնային Ղարաբաղի կարգավորմամբ անմիջականորեն զբաղվում է ոչ թե ՄԱԿ-ը, այլ ԵԱՀԿ-ն՝ ի դեմ Մինսկի խմբի և համանախագահների»,- նշել է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը:
 
Նա ասել է, որ բանակցությունները միշտ բարդ գործ են, և նման ձգձգված հակամարտության դեպքում արագ և թեթև լուծումների հույս ունենալ չարժե:

«Բայց ևս մեկ անգամ կրկնում եմ, որ և Ռուսաստանը, և Մինսկի խմբի համանախագահության մեր գործընկերները ձեռնարկում են և կձեռնարկեն անհրաժեշտ բոլոր քայլերը, որպեսզի մոտեցնեն այն պահը, երբ կողմերը կարող են պայմանավորվածություն ձեռք բերել կարգավորման սկզբունքների շուրջ, և, բնականաբար, Ռուսաստանն ավելի, քան Մինսկի խմբում ընդգրկված մյուս պետությունները, շահագրգռված է տարածաշրջանում կայունության վերականգնմամբ, անվտանգության երաշխավորմամբ և նրանով, որ ավելի շատ խոսենք համագործակցության ձևերի մասին, այլ ոչ թե զբաղվենք հռետորությամբ, ավելի լուրջ հայտարարություններ անենք տարածաշրջանային անվտանգության մասին»,- նշել է Լուկաշևիչը:
Նա կրկնել է, որ ՌԴ նախագահն անմիջականորեն է զբաղվում Երևանի և Բաքվի միջև երկխոսության օժանդակության, շարունակության և զարգացման քայլերով:

«Մենք արդեն բազմիցս կրկնել ենք, որ Մինսկի խումբը մնում է ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի օժանդակության շատ կարևոր և արդյունավետ մեխանիզմը»,- ասել է ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցիչը:
 
Ինչ վերաբերում է Ռուսաստանի դերին, ապա, Լուկաշևիչի խոսքով, այն շատ ակտիվ ու արգասաբեր է, ինչը խոստովանում են ինչպես մյուս համանախագահները, այնպես էլ կողմերը:

«Ռուսաստանի նախագահն անձամբ մասնակցել է բանակցությունների մի շարք ռաունդների, և նրա հովանու ներքո են, ըստ էության, մշակվել կարգավորման այն սկզբունքները, որոնք կազմում են բանակցային գործընթացի հիմքը»,- ասել է Լուկաշևիչը:

Ըստ նրա, ամեն ինչ չէ, որ թեթև և սահուն է ընթանում՝ հաշվի առնելով հակամարտող կողմերի տարբեր մոտեցումները, բայց, այնուամենայնիվ, Կազանի վերջին հանդիպումը ցույց տվեց, որ կարգավորման հեռանկարները բավականին հասանելի են կողմերի քաղաքական կամքի դեպքում:
«Ինչ վերաբերում է այս կամ այն երկրի հատուկ դերակատարմանը, ապա կարգավորման արդյունքը, ամեն դեպքում, Երևանի և Բաքվի միջև փոխզիջումներն են: Իսկ մենք, որպես համանախագահներ, որպես ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի մշտական անդամներ, ամեն կերպ օժանդակել ենք և կշարունակենք օժանդակել նման երկխոսությանը և այնպիսի պայմանավորվածությունների, որոնք երկարաժամկետ, ստուգելի կլինեն և կկազմեն ձգձգված հակամարտության կարգավորման հիմքը»,- ասել է Լուկաշևիչը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:54
24 Հունիսի 2022
Ալիևը հայտարարել է,թե ՀՀ–ն չի արձագանքել խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկներին. Միրզոյանը պատասխանել է նրան
Ալիևը հայտարարել է,թե ՀՀ–ն չի արձագանքել խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկներին. Միրզոյանը պատասխանել է նրան
11:18
23 Հունիսի 2022
ԱՄՆ նախագահն առաջարկել է Քրիստինա Ա. Քվինի թեկնածությունը ՀՀ–ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում
Ջո Բայդենն առաջարկել է Քրիստինա Ա. Քվինի թեկնածությունը ՀՀ–ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում
16:02
22 Հունիսի 2022
Զախարովան մեղադրեց Վաշինգտոնին և Փարիզին ԵԱՀԿ ՄԽ մանդատն արհամարհելու մեջ
Զախարովան մեղադրեց Վաշինգտոնին և Փարիզին ԵԱՀԿ ՄԽ մանդատն արհամարհելու մեջ
13:40
16 Հունիսի 2022
Հսկայական արդյունք ենք ունեցել` վրանները տեղադրելով. Սաղաթելյանը պարզաբանեց վրաններն ապամոնտաժելու պատճառը
Հսկայական արդյունք ենք ունեցել` վրանները տեղադրելով. Սաղաթելյանը պարզաբանեց վրաններն ապամոնտաժելու պատճառը
16:54
10 Հունիսի 2022
ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակն այնքան էլ կայուն չէ. Փաշինյանը՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի մասնակիցներին
ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակն այնքան էլ կայուն չէ. Փաշինյանը՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի մասնակիցներին
22:21
08 Հունիսի 2022
ԱՄՆ Պետդեպ. Երևանն ու Բաքուն հնարավորություն ունեն առաջ շարժվել հարաբերությունների կարգավորման հարցում
ԱՄՆ-ն հայտարարում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը այժմ հնարավորություն ունեն առաջ շարժվելու հարաբերությունների կարգավորման գործընթացում
13:56
08 Հունիսի 2022
Հայաստան կայցելի ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը
Հունիսի 8-ից 9-ը Հայաստանում կլինի ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Կառա ՄաքԴոնալդը
13:38
08 Հունիսի 2022
Լավրովը կժամանի Հայաստան
Լավրովը կժամանի Հայաստան
20:24
03 Հունիսի 2022
Լավրովը կայցելի Երևան
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կայցելի Երևան
17:57
01 Հունիսի 2022
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը մեկնաբանել է ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հարցերով հանձնաժողովի առաջին հանդիպումը
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը մեկնաբանել է ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հարցերով հանձնաժողովի առաջին հանդիպումը
13:56
31 Մայիսի 2022
Ալիևը Պուտինին պատմել է Փաշինյանի հետ հանդիպման մասին
Ալիևը Պուտինին պատմել է Փաշինյանի հետ հանդիպման մասին