ԱՄՆ սենատը հաստատել է Հեֆերնի թեկնածությունը Հայաստանում դեսպանի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ամերիկյան Սենատը երեքշաբթի միաձայն հաստատել է Ջոն Հեֆերնի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի պաշտոնում, հաղորդում է Սենատի կայքը:
Նախագահ Օբամայի աշխատակազմը մայիսին առաջադրել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ առաքելության ղեկավարի նախկին տեղակալ Ջոն Հեֆերնի թեկնածությունը՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում:
Ավելի վաղ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հեֆերնն իր թեկնածության լսումների ժամանակ ճանաչել է XX դարի սկզբին Թուրքիայում տեղի ունեցած հայերի զանգվածային ոչնչացման փաստը, սակայն այն ցեղասպանություն չի անվանել։Այդուհանդերձ, հանձնաժողովը հաստատել է Ջոն Հեֆերնի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում:
Հայաստանում ԱՄՆ դիվանագիտական առաքելության ղեկավարի պաշտոնը թափուր է ավելի քան մեկ ամիս։ 2008թ.-ի սեպտեմբերից մինչև 2011թ.-ի հունիս ամիսն այդ պաշտոնը զբաղեցրել է Մարի Յովանովիչը, ով այժմ նշանակվել է Հյուսիսային և Կենտրոնական Եվրոպայի գործերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնում։ -0-