415.48
5.04
388.48
+9
Եղանակը Երևանում
Հայ

Հայ-թուրքական սահմանը չի բացվի մինչև Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը. Էրդողան

17:43
13 Մայիսի 2009

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ բացասաբար է պատասխանել այն հարցին, թե կբացվի՞ արդյոք հայ-թուրքական սահմանը առանց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման։

«Հայաստանի հետ մեր սահմանները փակվել են Լեռնային Ղարաբաղի օկուպացումից հետո։ Եվ այժմ, քանի օկուպացումը հանված չէ, մենք սահմանները չենք բացի։ Ո՞վ է դա ասում։ Դա ասում է Թուրքիայի վարչապետը։ Նման երաշխիք նրանից բացի կարո՞ղ է ուրիշ մեկը տալ»,- ասել է Էրդողանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Իր հերթին, Ալիևը շնորհակալություն է հայտնել Էրդողանին նրա պատասխանի համար։ «Ավելի պարզ ու բացահայտ պատասխան չի կարող լինել»,- ասել է նա։ «Ուզում եմ նշել նաև այն, որ ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ վերջին ամիսներին ադրբեջանական հասարակությունում որոշակի առումով անհանգստություն կար։ Եվ հավանաբար, այդ զգացմունքների համար որոշակի բնական պատճառներ կային։ Սակայն, ամենակարևորն այն է, որ ես սա ուզում եմ ասել, դիմելով ադրբեջանական ժողովրդին, որևէ կասկածի, այլ մտքի կամ շահարկման տեղ չի մնում (հայ-թորքական սահմանի բացման առնչությամբ)»,- ավելացրել է Ալիևը։  

Ալիևի խոսքերով, «թուրքական պետության ղեկավարը, Թուրքիայի վարչապետը բազմիցս պարզություն են մտցրել այդ հարցում»։ «Եվ այսօր հարգարժան պարոն վարչապետի խոսքերը շատ գեղեցիկ պատասխան էին (հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման հետ կապված հարցի վերաբերյալ),- ամփոփել է Ալիևը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:02
20 Մարտի 2023
ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու հարցում. Բլինքենը՝ Փաշինյանին
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
18:41
20 Մարտի 2023
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին (ՎԻԴԵՈ)
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին. ՎԻԴԵՈ
17:15
20 Մարտի 2023
Առաջնահերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը. Լավրովը՝ Միրզոյանին (ՎԻԴԵՈ)
Լավրովի խոսքով՝ կասկած չկա, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները մնում են բոլոր որոշումների իրականացման բանալին. ՎԻԴԵՈ
10:37
20 Մարտի 2023
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
10:02
17 Մարտի 2023
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
15:57
28 Փետրվարի 2023
ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները
15:19
28 Փետրվարի 2023
Ալեն Սիմոնյանը Մոսկվային զսպվածության կոչ է արել (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ավել է համարում Մոսկվայի ջղաձգումները և նյարդային արձագանքները. ՎԻԴԵՈ
23:13
27 Փետրվարի 2023
ՌԴ-ն ողջունում է այլ երկրների ցանկացած ջանք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է այլ պետությունների ցանկացած ջանք, որն ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը
23:57
23 Փետրվարի 2023
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
15:10
23 Փետրվարի 2023
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները. ՌԴ ԱԳՆ
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները
13:14
23 Փետրվարի 2023
Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների
14:46
21 Փետրվարի 2023
Հայ–թուրքական սահմանի բացումն առաջին հերթին ձեռնտու է Ադրբեջանին. արևելագետ (ՎԻԴԵՈ)
Փորձագետը կարծում է, որ հայ-թուրքական սահմանի բացումն առաջին հերթին ձեռնտու է Ադրբեջանին, որի քաղաքացիները կկարողանան անխոչընդոտ տեղափոխվել Թուրքիա. ՎԻԴԵՈ