ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՝ Գաբրիել Բալայանն ազատվել է Պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից:
Նախօրեին Բալայանը հայտնել էր, որ ինքն աշխատանքից հեռանալու դիմում է ներկայացրել՝ դա բացատրելով բացթողումներով:
Загружается новость ... "Лево"
Բալայանն այս պաշտոնում նշանակվել էր 2018 թվականի մայիսի 29-ին:
Նոյեմբերի 20-ին Հայաստանի նախագահը աշխատանքից ազատել էր Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին: -0-