Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի աշխատանքային այցն ԱՄՆ․ կայացել է առաջին հանդիպումը (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի աշխատանքային այցն ԱՄՆ:
Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանն իր Facebook-յան էջում։
«Նախարար Մնացականյանը հանդիպում է անցկացնում ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ»,- հայտնել է նա։
Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԳ նախարարը այցի շրջանակում Վաշինգտոնում հանդիպում կունենա պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի հետ՝ Ղարաբաղյան հարցի կարգավորման հարցերով։ ԱՄՆ-ի արտաքին գործերի գերատեսչության հաղորդագրության համաձայն, հանդիպումը նախատեսված է 10: 30-ին (Մոսկվայի ժամանակով 17: 30-ին)։ Իսկ մեկ ժամ շուտ ծրագրված է Պոմպեոյի հանդիպոըմը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ -0-
Մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի աշխատանքային այցն ԱՄՆ: Նախարար Մնացականյանը հանդիպում է անցկացնում ԱՄՆ...
Опубликовано Anna A. Naghdalyan Четверг, 22 октября 2020 г.