Ղարաբաղյան բանակը պաշտպանում է ոչ միայն Արցախի սահմանները, այլև ողջ հայ ժողովրդի արժանապատիվ ապագան. ԼՂՀ նախագահ

27.12.2013, 13:59

Ղարաբաղյան բանակը հանդիսանում է համայն հայության հպարտությունը, քանի որ նա պաշտպանում է ոչ միայն Արցախի սահմանները, այլև ողջ հայ ժողովրդի արժանապատիվ ապագան, ասել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը` դեկտեմբերի 27-ին Պաշտպանության բանակի միավորումների և զորամասերի հրամանատարների և 4-րդ պաշտպանական շրջանի անձնակազմին արժեքավոր նվերների հանձնման հանդիսավոր միջոցառման ժամանակ:

«Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Պաշտպանության բանակի մարտունակության բարձրացումը, սպառազինության արդիականացումն այսուհետ էլ լինելու է մեր պետականաշինության առանցքային ուղղություններից մեկը»,– հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։ 

Բակո Սահակյանը շնորհավորել է զինծառայողներին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթել անփորձանք ծառայություն, ուժ ու կորով, առողջություն և ամենայն բարիք:

Միջոցառմանը մասնակցել են Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, պաշտոնատար այլ անձինք: –0–