Հիմա ստացվում է, որ մեր ընդդիմությանը հերքում է Ադրբեջանի նախագահը՝ մեզ նման մեղադրանք անելով հանդերձ․ Ալեն Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Ադրբեջանի ՊՆ-ի վերջին հայտարարությունները խաղաղության պայմանագրի հարցում չհաջողելու մասին պնդում անելու համար բավարար չէ և հիմքեր չկան։
Այս մասին հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե սահմանին կրակոցների մասին ադրբեջանական ապատեղեկատվության տարածումն արդյոք խաղաղության պայմանագրի ստորագրումը ձգձգելու համար է, թե ոչ։
Նշենք, որ նախօրեին ՀՀ ՊՆ–ն երեք անգամ հերքել է Ադրբեջանի ապատեղեկատվությունն ու նշել, որ իրականությանը չի համապատասխանում ադրբեջանական ՊՆ–ի հաղորդագրությունն այն մասին, որ ՀՀ ԶՈՒ–ն կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
«Իմ մասնավոր կարծիքն է, որ դա արվել է Ադրբեջանի նախագահի հայտարարությունն արդարացնելու համար, երբ ասում էր, որ հայկական կողմի նկատմամբ 0-ին մոտ վստահություն կա: Դա ինքնին իմ համար զարմանալի է, որովհետև մեր, այսպես ասած, աշխատանքը և գործելաոճը նույն այդ պայմանագրի համաձայնեցված լինելու հրապարակումը խոսում է հակառակի մասին: Էլ չեմ ասում, որ ներսում մեր ընդդիմադիր գործընկերները և մեր ընդդիմախոսները մեզ հակառակի մեջ են մեղադրում, ասում են՝ «դուք ընդհանրապես Ադրբեջանի նախագահն ինչ ասում է, դուք դա եք անում»: Հիմա ստացվում է, որ մեր ընդդիմությանը հերքում է Ադրբեջանի նախագահը՝ մեզ նման մեղադրանք անելով հանդերձ», – ասել է Սիմոնյանը։
Նա նաև նշել է, թե ՊՆ-ից բացի նաև եվրադիտորդերն են հայտարարել, որ հայկական կողմից կրակոցներ չեն եղել։
«Ադրբեջանի ՊՆ–ի ապատեղեկատվությունը միտված է Ադրբեջանի հանրությանն՝ ի ապացույց Ալիևի խոսքերին, դրանք ավելի պնդացնելու համար» – ասել է Սիմոնյանը։