ՀՀ և ՌԴ պաշպանության նախարարները քննարկվել ռազմական համագործակցությունը և հուլիսյան մարտական գործողություններից հետո ստեղծված իրադրությունը

23.08.2020, 17:17
ՀՀ և ՌԴ պաշպանության նախարարները քննարկվել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին և երկկողմ ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր
ՀՀ և ՌԴ պաշպանության նախարարները քննարկվել ռազմական համագործակցությունը և հուլիսյան մարտական գործողություններից հետո ստեղծված իրադրությունը

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն օգոստոսի 23-ին Մոսկվայում հանդիպում են ունեցել, որի ըթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին և երկկողմ ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր։ Այս մասին Facebook-յան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան ստեփանյանը։ 

Տոնոյանը Մոսկվայում է «Միջազգային բանակային խաղեր-2020» միջոցառման շրջանակներում: 

Загружается новость ... "Лево"
Նա իր գործընկերոջը տեղեկացրել է հուլիսյան մարտական գործողություններից հետո տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրության, ինչպես նաև հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող օպերատիվ իրավիճակի մասին։ 

Դավիթ Տոնոյանն ընդգծել է, որ որոշ պետությունների ագրեսիվ հռետորաբանությունը և իրականացվող ռազմական բնույթի քայլերը միտված են տարածաշրջանային իրավիճակի ապակայունացմանն ու ռազմականացմանը։ 

Իր հերթին ՌԴ պաշտպանության նախարարը կարևորել է կայունության ամրապնդմանն ուղղված քայլերի իրականացումը բոլոր պետությունների կողմից։ 

Ընդգծելով հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական դաշնակցային բնույթը, նախարարները քննարկել և պայմանավորվածություններ են ձեռք բերել ռազմական համագործակցության ուղղությամբ առաջիկա անելիքների շուրջ:-0-