ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը «Արմենպրես» գործակալությանը տված հարցազրույցում ուղիղ պատասխան չի տվել այն հարցին, թե արդյոք հիմա դիտարկվում է Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի անկախության ճանաչման հարցը՝ հաշվի ատնելով, որ այն քննարկվում է պատերազմի մեկնարկի առաջին օրվանից:
«Արցախի Հանրապետության ճանաչումը մշտապես դիտարկվել է ոչ միայն կարգավիճակի, այլև առավել լայն տարածաշրջանային և միջազգային համատեքստում։ Պետք է արձանագրենք, որ Արցախի ժողովրդի դեմ կիրառված բիրտ ռազմական ուժն առավել է ամրապնդել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման կռվանները, և այս ուղղությամբ մենք ականատես ենք լինում որոշակի նոր մոտեցումների»,- ասել է նա:-0-