Հայտնի է, թե երբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների նոր հանդիպումը` տեսակոնֆերանսի ձևաչափով

17.06.2020, 20:45

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Հուլիսին կկայանա նոր տեսակոնֆերանս ՀՀ ԱԳ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի միջև: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Загружается новость ... "Лево"

«Համանախագաները (ԵԱՀԿ ՄԽ) մշտական կապի մեջ են Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հետ: Նախորդ ամիս նրանք համատեղ տեսակոնֆերանս են անցկացրել, որտեղ քննարկել են Ղարաբաղյան հարցի կարգավորմանն ուղղված հարցեր: Հերթական հեռակա հանդիպումը տեղի կունենա մինչև հաջորդ ամսվա վերջ, մենք առանձին, անպայման, կտեղեկացնենք այդ մասին»,- նշել է նա չորեքշաբթի ճեպազրույցի ժամանակ: 

Զախարովայի խոսքով, կա ընկալումն այն բանի, որ սահմանների բացմանը և միջազգային ավիահաղորդագրությունների սահմանափակումների հանմանը զուգընթաց հանդիպումները կանցկացվեն նաև առերես կարգով:-0-