571.59
6.46
484.4
+19
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանը լիովին վերահսկում է իրադրությունը սահմանագծում. ՀԱՊԿ-ին դիմելու կարիք չկա. Նաղդալյան (ՎԻԴԵՈ)

22:27
18 Հուլիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. ՀԱՊԿ հայտարարությունը հայ-ադրբեջանական սահմանին լարվածության վերաբերյալ լիովին արտահայտում էր այս փուլում ՀՀ-ի մտահոգությունները: Այս մասին Իջևանում ճգնաժամային տեղեկատվան կենտրոնում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: 

Загружается новость ... "Лево"

Նաղդալյանը հայտնել է, որ ստեղծված իրավիճակում Հայաստանը կարևում է ՀԱՊԿ գործընկերներին սահմանի ստեղծված իրադրության մասին տեղեկատվության տրամադրումը, որը և տեղի ունեցավ ՀԱՊԿ մշտական նիստին, երբ ելույթով հանդես եկավ մեր ներկայացուցիչը:

«Այդ հայտարարության մեջ միանշանակորեն նշված է, որ այս լարվածությունը տեղի է ունենում ՀԱՊԿ պատասխանատվության տարածաշրջանում: Մենք լիովին վերահսկում ենք իրադրությունը սահմանային գծում և այժմ ՀԱՊԿ-ին որևէ այլ ձևաչափով օգնության համար դիմելու որևէ կարիք դեռևս չկա»,- հայտնել է Նաղդալյանը:

 

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման մասին                          

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիվ գործողություններ է կատարում: Ադրբեջանի ԶՈՒ-ն սահմանային դիրքը գրավելու մի քանի փորձ է կատարել տանկի, հրետակոծության, հաուբիցի, անօդաչու թռչող սարքերի և «Գրադ» ՀԿՌՀ-ի օգտագործմամբ:

Հակառակորդը հրետակոծում է հայկական հենակետերը, նաև թիրախավորում բնակելի տարածքներ՝ Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր և Պառավաքար գյուղերը, ինչպես նաև Բերդ քաղաքը: Հարվածի տակ են հայտնվել Տավուշի երկու ձեռնարկություն:

Հայկական ԶՈւ-ն համարժեք պատասխան է տալիս պարբերաբար կրկնվող հրետակոծություններին և ճնշում հակառակորդի ակտիվությունը: ՀՀ ԶՈՒ-ն ոչնչացրել է Ադրբեջանի ԶՈՒ-ի 13 հարվածային ԱԹՍ:

Հուլիսի 16-ի գիշերը հակառակորդը դիվերսիոն փորձ է ձեռնարկել, որը թեժ մարտից հետո կանխվել է ՀՀ ԶՈՒ-ի կողմից և թշնամին, կորուստներ կրելով, հետ է շպրտվել: Դրան հաջորդել է Այգեպար և Մովսես գյուղերի հրետակոծությունը ՝ ականանետի և Դ-30 հաուբիցի կիրառմամբ:  ՀՀ ԶՈՒ-ի կողմից խոցվել է հակառակորդի տանկ, հրետանային և ականանետային մարտկոցների կրակային դիրքեր: Հուլիսի 17-ից հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորր է:

ՊՆ տվյալներով, հակառակորդի կրակոցների հետևանքով վիրավորում է ստացել 20 զինծառայող, որից այս պահին դրությամբ բուժում է ստանում 10-ը, մեկի դրությունը գնահատվում է ծայրահեղ ծանր:  Հակառակորդի կրակոցից զոհվել են մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը, կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը,  ժամկետային զինծառայողներ՝ կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը: Քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր չկան, հուլիսի 16-ին հակառակորդի անօդաչուի հարվածից վիրավորում է ստացել Չինարի գյուղի բնակիչ: Ադրբեջանում պաշտոնապես հաստատվել է 11 զոհ: 

Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մեծացման հետ կապված իրենց մտահոգությունն են հայտնել, մասնավորապես, ՌԴ ԱԳՆ-ն և Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, ԱՄՆ պետդեպարտամենտը, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն և այլ միջազգային կառույցներ: ՀԱՊԿ-ը նույնպես մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանինի սրման հետ կապված և կրակը դադարեցնելու կոչ արել: -0- 

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:08
17 Սեպտեմբերի 2020
Ընդդիմությունը պարտվեց. ԱԺ–ն դեմ քվեարկեց ԿԳՄՍ նախարարի պաշտոնանկության հարցին (ՎԻԴԵՈ)
Ընդդիմությունը պարտվեց. ԱԺ–ն դեմ քվեարկեց ԿԳՄՍ նախարարի պաշտոնանկության հարցին. ՎԻԴԵՈ
10:13
17 Սեպտեմբերի 2020
«Իմ քայլի» մի քանի պատգամավորներ նոր պաշտոններ կստանան, ինչ անուններ են շրջանառվում. ԶԼՄ
«Իմ քայլի» մի քանի պատգամավորներ նոր պաշտոններ կստանան, ինչ անուններ են շրջանառվում. ՔՊ վարչության նիստի ժամանակ էլ Արայիկ Հարությունյանի հետ կոպիտ են խոսել
12:29
16 Սեպտեմբերի 2020
Ինչո՞վ է պաստառը վատ ֆայերից. Անի Սամսոնյանը մեղադրեց Միրզոյանին իրենց ակցիաները խեղդելու մեջ (ՎԻԴԵՈ)
Ինչո՞վ  է պաստառը վատ ֆայերից. Անի Սամսոնյանը մեղադրեց Միրզոյանին իրենց ակցիաները խեղդելու մեջ. ՎԻԴԵՈ
15:43
15 Սեպտեմբերի 2020
ՀՀ ՊՆ–ն հերքել է Ադրբեջանի ապատեղեկատվությունը դիվերսիայի և զինծառայողի վիրավորման մասին. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
ՀՀ ՊՆ–ն հերքել է Ադրբեջանի ապատեղեկատվությունը դիվերսիայի և զինծառայողի վիրավորման մասին
13:08
15 Սեպտեմբերի 2020
ՍԴ երեք նոր դատավորներն ընտրվեցին. ընդդիմությունը բոյկոտեց ընտրությունները
ԱԺ-ն ընտրեց ՍԴ երեք նոր դատավորների. ընդդիմությունը բոյկոտեց ընտրությունները
10:10
15 Սեպտեմբերի 2020
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին հրավիրել են հանդիպման և կոչ արել վերսկսել առանց պայմանների բանակցությունները
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին հրավիրել են հանդիպման և կոչ արել վերսկսել առանց պայմանների բանակցությունները
20:41
10 Սեպտեմբերի 2020
Ղարաբաղյան հակամարտությունը չունի ուժային լուծում. ՀՀ-ում ՌԴ դեսպան (ՎԻԴԵՈ)
Ղարաբաղյան հակամարտությունը չունի ուժային լուծում. ՀՀ-ում ՌԴ դեսպան. ՎԻԴԵՈ
23:16
09 Սեպտեմբերի 2020
Լևոն Տեր–Պետրոսյանը 2015թ.–ին կոդավորված ասաց այն, ինչ տեղի ունեցավ 2018.–ին. դերասան Արտաշես Ալեքսանյան (ՎԻԴԵՈ)
Դերասան Արտաշես Ալեքսանյանը նշում է, որ Լևոն Տեր–Պետրոսյանը 2015թ.–ին կոդավորված ասաց այն, ինչ տեղի ունեցավ 2018.–ին. ՎԻԴԵՈ
21:43
09 Սեպտեմբերի 2020
Արսեն Ջուլֆալակյանը վայր է դնում մանդատը. պատճառը ԿԳՄՍ նախարարի հետ ունեցած սկզբունքային անհամաձայնություններն են
Արսեն Ջուլֆալակյանը վայր է դնում մանդատը. պատճառը ԿԳՄՍ նախարարի հետ ունեցած սկզբունքային անհամաձայնություններն են
19:37
08 Սեպտեմբերի 2020
Նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ. նրան մեղադրանք է առաջադրվել
Նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանը` Թոխմախի Մհերը, մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ. նրան մեղադրանք է առաջադրվել
21:57
04 Սեպտեմբերի 2020
Ռեֆորմիստների կուսակցությունը Փաշինյանին «կարմիր քարտ» ցույց տվեց և պահանջեց նրա հրաժարականը (ՖՈՏՈ)
Ռեֆորմիստների կուսակցությունը Փաշինյանին «կարմիր քարտ» ցույց տվեց և պահանջեց նրա հրաժարականը. ՖՈՏՈ
11:50
04 Սեպտեմբերի 2020
Ազգային ժողովը նոր պատգամավոր ունի․ նա այսօր երդվել է
Ազգային ժողովի արտահերթ նիստում երդվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության նոր պատգամավոր Ստեփան Ստեփանյանը