Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շրջանակում նախատեսվող առաջիկա ծրագրերին

06.03.2025, 21:38
Անդրադարձել է կատարվել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովման ուղղությամբ քննարկումներին
Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շրջանակում նախատեսվող առաջիկա ծրագրերին

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Մարտի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցերի շուրջ: 

Արարատ Միրզոյանը և Մակա Բոճորիշվիլին անդրադարձ են կատարել Հայաստան-Վրաստան բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շրջանակներում նախատեսվող առաջիկա ծրագրերին՝ երկու երկրների միջև հաստատված ռազմավարական գործընկերությանը համահունչ:  

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել է կատարվել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովման ուղղությամբ քննարկումներին։