Հայ ժողովուրդը պաշտպանում է նաև միջազգային անվտանգությունը, ստանձնելով թերևս մի նորագույն պատմական առաքելություն. Փաշինյան

01.10.2020, 15:38
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու՞ է Թուրքիան 100 տարի անց վերադարձել Հարավային Կովկաս. շարունակելու հայոց ցեղասպանությունը
Հայ ժողովուրդը պաշտպանում է նաև միջազգային անվտանգությունը, ստանձնելով թերևս մի նորագույն պատմական առաքելություն. Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–յան իր էջում գրառում է արել` պարզաբանելով, թե ինչու՞ է Թուրքիան 100 տարի անց վերադարձել Հարավային Կովկաս. շարունակելու հայոց ցեղասպանությունը:

Загружается новость ... "Лево"

«Բայց ցեղասպան քաղաքականության շարունակությունը Թուրքիայի համար միայն հայատյացությունը իրացնելու միջոց չէ, այլեւ պրագմատիկ խնդիր», – գրել է նա` ավելացելով, որ Հայաստանն ու Հարավային Կովկասի հայությունը վերջին խոչընդոտն են թուրքական էքսպանսիան դեպի հյուսիս, դեպի հարավ-արևելք և դեպի արևելք շարունակելու և կայսերական երազանքը կյանքի կոչելու համար:

«Սա արդեն պարզապես Ղարաբաղի հարց չէ, սա միայն հայ ժողովրդի անվտանգության հարց չէ: Սա այլևս միջազգային անվտանգության հարց է և հայ ժողովուրդը պաշտպանում է նաև միջազգային անվտանգությունը, ստանձնելով թերեւս մի նորագույն պատմական առաքելություն», – ընդգծել է վարչապետ Փաշինյանը:–0–