Հայրենական Մեծ Պատերազմի վետերաններին «սառեցված» խորհրդային ավանդների փոխհատուցումների վճարման մասին օրենքը կարող է ընդունվել մինչև մայիսի 9-ը, կարծում է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը:
«ՀՀ կառավարությունն արդեն հավանության է արժանացրել Հայրենական Մեծ Պատերազմի վետերաններին «սառեցված» խորհրդային ավանդների փոխհատուցումների վճարումը նախատեսող օրինագիծը: Հուսով եմ, որ այդ օրենքը կընդունվի ՀՀ խորհրդարանի կողմից մինչև մայիսի 9-ը», - չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Դավթյանը:
«Օրինաց երկիր» կոալիցիոն խորհրդարանական խմբակցությունն ավելի վաղ առաջարկել էր կառավարությանը Հայրենական Մեծ Պատերազմի 65-ամյակի կապակցությամբ պատերազմի 3,7 հազար հայ վետերաններին վճարել ԽՍՀՄ-ի խնայբանկերում «սառեցված» ավանդների փոխհատուցումները:
«Այսպիսով մենք կարող ենք հարգանքի տուրք մատուցել բոլոր հայ վետերաններին», - հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարը:
Խորհրդային «սառեցված» ավանդների փոխհատուցումը վճարելու համար 2010 թ.-ին պետբյուջեից հատկացվել է 1,7 միլիարդ դրամ (4,2 միլիոն ԱՄՆ դոլար): Նախնական հաշվարկների համաձայն, վետերանների փոխհատուցումը վճարելու համար կպահանջվի շուրջ 8-9 միլիոն դրամ (մոտավորապես 20-23 հազար դոլար), իսկ Պատերազմի ամեն մասնակցին վճարվող փոխհատուցման չափը կկազմի շուրջ 250 հազար դրամ (շուրջ 630 ԱՄՆ դոլար):-0-