Երևանում Արցախի ներկայացուցչության շենքի մոտ բողոքի ակցիա է
18.04.2025,
14:32
Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ ցուցարարների 10 հոգանոց խումբը կմտնի ներկայացուցչության շենք և իրենց հարցերի կուղղի Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանում Արցախի ներկայացուցչության մոտ բողոքի ակցիա է։
Ակցիայի մասնակիցներից մեկը հայտարարել է, որ խնդիրը արցախցիների ծանր սոցիալական վիճակն է։ Ակցիայի մասնակիցները պահանջում են «վերադարձնել Արցախից գողացվածը և բացահայտել կոռուպցիոն սխեմաները»։
Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ ցուցարարների 10 հոգանոց խումբը կմտնի ներկայացուցչության շենք և իրենց հարցերի կուղղի Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին։ Բայց հետո նրանք դուրս եկավ շենքից և հայտարարեցին, որ ցանկանում են, որ նախագահը հրապարակային պատասխաններ տա։
Հավաքվածները սպառնում են, որ չեն հեռանա մինչև չստանան իրենց հարցերի պատասխանները։