ՀՀ պաշտպանության նախարարը Բանակի օրվա առթիվ շնորհավորեց զինծառայողներին և նրանց ծնողներին

27.01.2012, 18:20
ՀՀ պաշտպանության նախարարը Բանակի օրվա առթիվ շնորհավորեց զինծառայողներին և նրանց ծնողներին

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խորհրդարանի շենքում կազմակերպված հանդիսավոր արարողության ընթացքում շնորհավորեց զինծառայողներին և նրանց ծնողներին Զինված ուժերի ձևավորման 20-ամյակի կապակցությամբ:

«Ես շնորհակալություն եմ հայտնում մեր զինվորների և զինծառայողների ծնողներին: Մեր զինծառայողներն իրենց ամենօրյա քրտնաջան աշխատանքով և բարեխիղճ ծառայությամբ բարձրացնում են մեր բանակի մարտունակությունը»,- ասաց նա:

Ըստ նրա, ծավալված պատերազմի, երկրաշարժի և շրջափակման բացառիկ պայմաններում ձևավորված բանակը պատվով հանձնեց իր առաջին քննությունը՝ հաղթանակ տանելով Ղարաբաղյան պատերազմում, և դարձավ տարածաշրջանի ամենամարտունակ բանակներից մեկը:

«Ցանկանում եմ մեզ բոլորիս շնորհավորել տոնի առթիվ, մաղթել բոլորին առողջություն: Մենք պետք է հպարտանանք մեր բանակով և պատրաստ լինենք ցանկացած պահի դառնալ համազգային բանակի մի մասը և պաշտպանել մեր երկրի անվտանգությունը»,- նշեց նա: -0-