ՀՀ պաշտպանության նախարարը մեկնել է Ռուսաստան ՀԱՊԿ-ի շրջանակներում ռազմավարական զորավարժություններին մասնակցելու նպատակով

26.09.2011, 19:09
ՀՀ պաշտպանության նախարարը մեկնել է Ռուսաստան ՀԱՊԿ-ի շրջանակներում ռազմավարական զորավարժություններին մասնակցելու նպատակով

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երկուշաբթի մեկնել է Ռուսաստանի Դաշնություն` մասնակցելու Չելյաբինսկի Չեբարկուլի զորավարժարանում ՀԱՊԿ շրջանակներում կազմակերպվող «Ցենտր 2011» ռազմավարական զորավարժության ակտիվ փուլի եզրափակիչ միջոցառումներին, հաղորդում է պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը:

Հայաստանը այդ զորավարժությանը մասնակցում է դիտորդի կարգավիճակով:

«Ցենտր 2011» գլխավոր օպերատիվ-մարտավարական զորավարժությունները, որոնց մասնակցում են Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի և Տաջիկստանի զինծառայողները, սկսվել են սեպտեմբերի 19-ին: Այդ լայնածավալ միջոցառման արդյունքները նախատեսվում է ամփոփել սեպտեմբերի 27-ին՝ Չելյաբինսկի մարզի Չեբարկուլ ռուսական զորավարժարանում: -0-