Թեհրանը հերքել է Հայաստանում PJAK քրդական խմբավորման կողմից «վարժանքներ» անցկացնելու վերաբերյալ ապատեղեկատվությունը

22.08.2011, 17:17

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Թեհրանը պաշտոնապես հերքել է անցյալ շաբաթ քրդական «Փեժակ» (PJAK) խմբավորման զինյալների` Հայաստանում «վարժանքներ» անցնելու մասին ապատեղեկատվությունը:

«Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված տեղեկության համաձայն` նախօրեին Թեհրանում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպմանը Իրանի ԱԳՆ ղեկավարությունը, անդրադառնալով «Փեժակ» խմբավորման զինյալների` Հայաստանում վարժվելու մասին ապատեղեկատվությունը, նշել է, որ պետք չի վստահել ոչ պաշտոնական աղբյուրներից եկող տեղեկատվությանը, քանի որ այն չի համապատասխանում իրականությանը:  -0-