Մարտունակ բանակը ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման երաշխիքն է. ՀՀ պաշտպանության նախարար

10.08.2011, 15:18
Մարտունակ բանակը ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման երաշխիքն է. ՀՀ պաշտպանության նախարար
Մարտունակ բանակը ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման երաշխիքն է. ՀՀ պաշտպանության նախարար

Ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է լուծվի խաղաղ և բանակցային ճանապարհով, այդ ամենի համար պետք է ունենալ մարտունակ բանակ, որը կարող է լիարժեքորեն պաշտպանել մեր հայրենիքի սահմանները, ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, չորեքշաբթի զինված ուժերի 2-րդ բանակային զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի այցելությունից հետո հաղորդում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, ելույթ ունենալով զորամասի շարահրապարակում հավաքված զինծառայողների առջև` պաշտպանության նախարարը ներկայացրել է զինված ուժերում կատարվող բարեփոխումները, խոսել սպա-զինվոր փոխհարաբերությունների  մասին:

Պաշտպանության նախարարն այցելել է նաև հայկական ու ադրբեջանական զինված ուժերի շփման գիծ, զրուցել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ: Նախարար Օհանյանը հայրենիքի սահմանները պաշտպանողներին պարգևատրել է արժեքավոր նվերներով: -0-