Ցուցարարները, մեկը մյուսի հետևից, փակում են Երևանի կենտրոնի փողոցները (ՎԻԴԵՈ)

24.12.2020, 19:34
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող անհնազանդության ցույցի մասնակիցները շարունակում են փակել փողոցները Երևանի կենտրոնում․ ՎԻԴԵՈ
Ցուցարարները, մեկը մյուսի հետևից, փակում են Երևանի կենտրոնի փողոցները (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող անհնազանդության ցույցի մասնակիցները շարունակում են փակել փողոցները Երևանի կենտրոնում:

Մի խումբ քաղաքացիներ արգելափակել են երթևեկը Նալբանդյան փողոցի մի հատվածում՝ Հանրապետության հրապարակի հարևանությամբ:

Загружается новость ... "Право"
Նրանք վանկարկում են «Նիկոլ՝ դավաճան», երգում են հայրենասիրական երգեր ու անցորդներին կոչ անում միանալ իրենց: Տեղում են ոստիկանական ուժերը:

Մի քանի ժամ առաջ ցուցարարները փակել էին Բաղրամյան պողոտան: Ակտիվիստներից մեկն ասաց, որ իրենք ցանկանում են գրավել քաղաքացիների ուշադրությունը, ցույց տալ նրանց, որ ցուցարարները չեն պատկանում «ոչ նոր, ոչ էլ հին» ուժերին:

Ըստ առկա տեղեկատվության, մայրաքաղաքի Տիգրան Մեծ պողոտան և մասամբ Մելիք-Ադամյան փողոցը արգելափակվել են:-0-