Առաջին կին տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովան կայցելի Հայաստան

24.12.2013, 11:14
Առաջին կին տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովան կայցելի Հայաստան
Առաջին կին տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովան կայցելի Հայաստան

Առաջին կին տիեզերագնաց, ԽՍՀՄ հերոս Վալենտինա Տերեշկովան կայցելի Հայաստան։ Ինչպես հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը, Տերեշկովայի այցի կազմակերպման հարցերը քննարկվել են ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինի հանդիպման ժամանակ։

Հանդիպմանը քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Խոսվեց հայ եւ վրացի, հայ եւ ռուս կին պատգամավորների՝ առաջիկայում սպասվող հանդիպումների մասին:

Նաղդալյանը կարևորել է կին խորհրդարանականների հանդիպումները, ակտիվ շփումները, որոնք ոչ միայն ծանոթություններ են ստեղծում, այլեւ ապահովում են տարբեր երկրների կին պատգամավորների աշխատանքային փորձի փոխանակումը, տալիս միջխորհրդարանական հարաբերությունների ամրապնդման հնարավորություններ: ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել և շնորհակալություն է հայտնել դեսպանին նոյեմբերին Ալավերդիում հայ և վրացի խորհրդարանականների հանդիպման կազմակերպմանն աջակցելու համար:-0-