«Հայկական հաց» վավերագրական ֆիլմի երևանյան պրեմիերան տեղի կունենա փետրվարի 7-ին
«Հայկական հաց» հայկական վավերագրական ֆիլմի երևանյան պրեմիերան, որն արժանացել է ««Ռադոնեժ» միջազգային XVI փառատոնի «Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգի մրցանակին, տեղի կունենա փետրվարի 7-ին Մոսկվայի տանը, երկուշաբթի հաղորդում է Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության մամուլի ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն՝ միջոցառումների ընթացքում նաև տեղի կունենա ֆիլմը ստեղծողներին «Ռադոնեժ» միջազգային XVI փառատոնի մրցանակի հանձնման արարողությունը՝ Սերգի Ռադոնեժսկու արծաթե մեդալ:
Կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Արմեն Գասպարյանի «Հայկական հաց» ֆիլմը, որը 2011թ.-ի դեկտեմբերին Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության աջակցությամբ ներկայացվել էր «Ռադոնեժ» միջազգային XVI փառատոնի վավերագրական կինոյի մրցույթին, պատմում է անցնող մշակույթի և արժեքների մասին: Հարյուրամյակների ընթացքում հայերը՝ պետականություն չունենալով, պահպանեցին լեզուն և հավատը՝ ժողովրդի ազգային և կրոնական ինքնագիտակցության շնորհիվ: Ֆիլմի օպերատորն է Գագիկ Հարությունյանը:
«Ռադոնեժ» կինոփառատոնին մասնակցել են ռուսական և արտասահմանյան պետական և անկախ կինո, հեռուստա և ռադիոընկերությունները, ինչպես նաև մասնավոր անձինք, ովքեր բարոյահոգեբանական թեմայով ստեղծագործություններ են ստեղծում:
«Հայկական հաց» ֆիլմը 2011թ.-ին Բելառուսի «Մագնիֆիկատ» միջազգային կինոփառատոնի ժամանակ արժանացել է միանգամից երկու մրցանակների՝ ժյուրիի մրցանակին՝ «Ազգային պատմության ցավալի թեմաների բացահայտման գործում ունեցած պրոֆեսիոնալիզմի համար» և Բելառուսի Հունա-Կաթոլիկ եկեղեցու առաքելական այցելուի հատուկ մրցանակին՝ «1915թ.-ի Ցեղասպանության ժամանակ հայ քրիստոնյաների արիության և հավատի մասին պատմող խորը կինովկայության համար»: -0-