ՀՀ ԿԸՀ-ը հաստատել է ՏԻՄ ընտրությունների դիտորդների ցուցակը

03.02.2012, 18:28
ՀՀ ԿԸՀ-ը հաստատել է ՏԻՄ ընտրությունների դիտորդների ցուցակը

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դիտորդների հավատարմագրում իրականացնելու համար նախատեսված ժամկետը, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին ԿԸՀ մամուլի ծառայությունից:

ՏԻՄ-ի ընտրությունները կանցկացվեն փետրվարի 12-ին Հայաստանում:

Հաղորդագրության համաձայն, ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնեն հետևյալ տեղական հասարակական կազմակերպությունները` «Ազատ հասարակության ինստիտուտ» (261 դիտորդ), «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա» (28 դիտորդ), «Երիտասարդություն հանուն ժողովրդավարության» (28 դիտորդ), «Ազատականություն և ժողովրդավարություն» (28 դիտորդ), «Հաշմանդամների «Փարոս» կրթության և մշակույթի զարգացման կենտրոն» (5 դիտորդ), «Հաղթանակի զավակներ» (10 դիտորդ): -0-