ՀՀ ԱԳՆ ղեկավարը կմասնակցի Մյունխենում կայանալիք Անվտանգության հարցերի ամենամյա համաժողովին
17:10
02 Փետրվարի 2012
Փետրվարի 3-5-ը Մյունխենում կայանալիք Անվտանգության հարցերի ամենամյա 48-րդ համաժողովին մասնակցելու նպատակով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Գերմանիա, հաղորդում է հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:
Համաժողովին ՀՀ ԱԳՆ ղեկավարը մասնակցության մանրամասնությունները չեն հաղորդվում:
Մյունխենի համաժողովն անցկացվում է ամեն տարի՝ սկսած 1962թ.-ից: Վերջին շրջանում տվյալ միջոցառումը հստակ դասվել է միջազգային անվտանգության արդի խնդիրների առաջատար բանավիճային քննարկումների շարքում: -0-
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները հայտարարում են, որ կուսակցությունների որոշ ակտիվիստների բնակարաններում խուզարկություններ են իրականացվում
Երևանում, չնայած հորդառատ անձրևին և ջերմաստիճանի զգալի նվազմանը, միանգամից մի քանի ավտոշարասյուն երթեր է կազմակերպել, որոնց մասին նախօրեին հայտարարել էր ընդդիմությունը