Անկուսակցական նախարարներն ու նրանց տեղակալները կդառնան ՀՀԿ-ի անդամ. թերթ

01.02.2012, 11:03
Անկուսակցական նախարարներն ու նրանց տեղակալները կդառնան ՀՀԿ-ի անդամ. թերթ
Անկուսակցական նախարարներն ու նրանց տեղակալները կդառնան ՀՀԿ-ի անդամ. թերթ

Անկուսակցական նախարարներն ու  նրանց տեղակալները ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի առաջարկով կարող են շուտով ներառվել իշխող ՀՀԿ-ի կազմում, հաղորդում է «Հրապարակ» թերթը:

Միաժամանակ թերթը նշում է, որ կառավարության անդամների շրջանում այսօրվա դրությամբ անկուսակցական են միայն ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն ու ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Իշխող ՀՀԿ-ն 131-տեղանոց խորհրդարանում զբաղեցնում է տեղերի մեծամասնությունը՝ 63 մանդատ: Կուսակցությունը գլխավորում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Կուսակցությանն ամրագրված են ՀՀ ԱԺ խոսնակի և կառավարության նախագահի պաշտոնները, ինչպես նաև մի քանի նախարարական պորտֆել:-0-