Հայկական բանակի 20-ամյակին նվիրված միջոցառումներ են մեկնարկում Հայաստանում. ՊՆ

25.01.2012, 19:58
Հայկական բանակի 20-ամյակին նվիրված միջոցառումներ են մեկնարկում Հայաստանում. ՊՆ

Հայաստանի բանակի ձևավորման 20-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն Հայաստանում հունվարի 27-ից 29-ը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

Հաղորդագրության համաձայն, հանդիսավոր միջոցառումները կբացվեն հունվարի 27-ին՝ տոնական համերգով:

Հունվարի 28-ի առավոտյան ՀՀ Պաշտպանության նախարարության ղեկավարությունը, Զինված ուժերի ավագ սպայական կազմը և ազատամարտիկները կայցելեն Երևանի «Եռաբլուր» ղարաբաղյան պատերազմի զոհված զինվորների ապնթեոն և ծաղիկներ ու ծաղկեպնջեր կդնեն:

Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարությունում կանցկացվի հանդիսավոր նիստ, որի ընթացքում կկայանա պետական և գերատեսչական պարգևների հանձնման արարողոթյուն: Երեկոյան կլինի տոնական հրավառություն:  

Կիրակի՝ հունվարի 29-ին, Սուրբ Պատարագ կմատուցվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:

Տոնական միջոցառումներ կանցկացվեն նաև Հայաստանի մարզերում: -0-