ՀՀ Մարքսիստական կուսակցության առաջնորդը մտադիր է առաջադրել իր թեկնածությունը Տավուշի մարզից. թերթ

25.01.2012, 11:41
ՀՀ Մարքսիստական կուսակցության առաջնորդը մտադիր է առաջադրել իր թեկնածությունը Տավուշի մարզից. թերթ

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը մտադիր է առաջադրել իր թեկնածությունը խորհրդարանական ընտրություններում Տավուշի մարզի 41-րդ մեծամասնական ընտրատարածքից, հաղորդում է «Հայկական ժամանակ» թերթը:

«Նրան, ամենայն հավանականությամբ, կաջակցի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը», - նշում է թերթը:

Հայ ձեռներեց Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներառված է Հայաստանի իշխող կոալիցիայի կազմում:

Թերթը գրում է, որ 41-րդ ընտրատարածքից մտադիր է առաջադրվել նաև «Օրինաց երկրից» պատգամավոր, Տավուշի մարզպետի նախկին տեղակալ Վահե Վարդապետյանը:

ՀՀ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2012 թ.-ի մայիսին:-0-