Երևանի քաղաքապետը հանձնարարել է մանրամասն ստուգումներ անցկացնել դպրոցների և մանկապարտեզների ճաշարաններում
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը երկուշաբթի կայացած խորհրդակցության ժամանակ վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է կազմակերպել ստուգայցեր և խստորեն հետևել դպրոցական բուֆետներին մատակարարվող սննդի ցանկին:
Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին քաղաքային վարչության մամուլի ծառայությունից, խորհրդակցության ընթացքում քաղաքապետին զեկուցվել է, որ որ ստուգայցերը կրում են շարունակական բնույթ, և հայտնաբերված յուրաքանչյուր խախտում արձանագրվում է:
Քաղաքապետը հանձնարարել է կանխել անորակ սննդամթերքի մատակարարման հնարավոր դեպքերը: «Մենք պատասխանատվություն ենք կրում յուրաքանչյուր երեխայի առօրյայի ճիշտ կազմակերպման և առողջության համար: Անթույլատրելի է անորակ և ժամկետանց սննդի մատակարարումը»,- Մարգարյանի խոսքը մեջբերում է մամուլի ծառայությունը:
Նա վստահեցրել է, որ օրենքով սահմանված կարգով անհրաժեշտ քայլեր կձեռնարկվեն պատասխանատվության ենթարկելու այն կազմակերպություններին, որոնք մանկապարտեզներ կմատակարարեն սահմանված չափորոշիչներին չհամապատասխանող սնունդ:
Երևանում գործում է 166 մանկապարտեզ և ավելի քան 1400 հանրակրթական դպրոց: -0-