ՀՀԿ-ն Հայաստանի խորհրդարանական առաջիկա ընտրությունների ֆավորիտն է. ՀՔԴՄ առաջնորդ

17.01.2012, 16:08
ՀՀԿ-ն Հայաստանի խորհրդարանական առաջիկա ընտրությունների ֆավորիտն է. ՀՔԴՄ առաջնորդ

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) մայիսին կայանալիք առաջիկա խորհրդարանական ընտրությունների ֆավորիտն է, կարծում է Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միության (ՀՔԺՄ) նախագահ, նախկին վարչապետ և հայկական խորհրդարանի նախկին խոսնակ Խոսրով Հարությունյանը:

«Ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կհաղթի առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ»,- երեքշաբթի լրագրողներին ասաց նա:

Ըստ Հարությունյանի՝ իշխանություն գալով՝ ՀՀԿ-ն որոշակի հաջողությունների է հասել և ներքին, և արտաքին քաղաքականության մեջ:

«Իշխանությունները միշտ առավել խոցելի են լինում, քան ընդդիմությունը: Սակայն պետք է նշել, որ իշխանությունների շնորհիվ հասարակական կյանքի զարգացման տեմպը ոչ միայն տեղում կանգնած չէ, այլ որոշակի առաջխաղացում է փաստում  առանձին ոլորտներում»,- նշեց նա՝ ավելացնելով, որ համաշխարհային ճգնաժամի պայմաններում դժվար է որևէ առաջխաղացման հասնել:

ՀՀԿ-ի արտաքին քաղաքական վեկտրոնի առավել կարևոր ձեռքբերումների թվում Հարությունյանը նշեց Եվրոպայի կողմից տարածաշրջանում Հայաստանի դերի նոր ըմբռնումը:

«Հայաստանն առաջին անգամ յուրահատուկ տեղի արժանացավ տարածաշրջանում: Եթե 90-ական թվականներին Հայաստանը և Ադրբեջանը Եվրոպայի կողմից որպես «միևնույն նավակի մեջ գտնվող պետություններ» էին դիտարկվում, ապա այժմ Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանն առանձին են ընկալվում»,- ասաց նա՝ նշելով, որ տվյալ իրավիճակը բավական բարենպաստ է Հայաստանի ապագայի համար:

Բացի այդ, ըստ Հարությունյանի՝ համաշխարհային ճգնաժամի ժամանակահատվածում իշխանությունների տարած քաղաքականության շնորհիվ Հայաստանին հաջողվեց որոշակի հաջողությունների հասնել տնտեսության ոլորտում:

«Ճգնաժամի ընթացքում կարևոր է չկորցնել արդեն ունեցած ձեռքբերումները, սակայն Հայաստանին հաջողվեց դրա հետ մեկտեղ որոշակի հաջողությունների հասնել տնտեսության և գյուղատնտեսության ոլորտում»,- կարծում է նա:

Ազգային ժողովի հերթական ընտրություները կանցկացվեն 2012թ.-ի մայիսին: -0-