Մաքսանենգության 200 դեպքերի տուգանքները Հայաստանում 2011 թվականին կազմել են 44,4 հազ դոլար

16.12.2011, 17:07
Մաքսանենգության 200 դեպքերի տուգանքները Հայաստանում 2011 թվականին կազմել են 44,4 հազ դոլար
Մաքսանենգության 200 դեպքերի տուգանքները Հայաստանում 2011 թվականին կազմել են 44,4 հազ դոլար

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի.  /Նովոստի-Արմենիա/. 2011 թվականին Հայաստանում արձանագրվել է մաքսանենգության մոտ 200 դեպք, ինչի արդյունքում վճարվել է 17 մլն դրամի տուգանք (44,4 հազ դոլար), ուրբաթ լրագրողներին հայտնեց Հայաստանի բնապահպանության նախարարության Պետական բնապահպանական տեսչության ավագ տեսուչ Արթուր Բեգլարյանը:

Նրա խոսքով, 2011 թվականին հարուցվել է նաև չորս քրեական գործ, որոնցից երկուսը՝ Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծերի որսի համար:

Բեգլարյանը տեղեկացրեց, որ մաքսանենգության տուգանքները տատանվում են միջինը 2-250 հազար դրամի սահմաններում (5,2-653 դոլար):

«Ասենք, որ լորի անօրինական որսի համար սահմանված է տուգանք 2 հազար դրամի ($5,2) չափով, վարազի որսի համար՝ 200 հազար (523 դոլար): Կարմիր գրքում գրանցված կենդանիների, մասնավորապես, բեզոարյան այծերի, հայկական մուֆլոնների և հովազների որսի համար տուգանքը կազմում է 3 մլն դրամ (մոտ 7,8 հազար դոլար), իսկ եթե որսորդը սպանել է կենդանուն վաճառելու նպատակով, ապա տուգանքն ավելանում է 5 անգամ՝ մինչև 15 մլն դրամ (մոտ 39,2 հազար դոլար)»,- ավելացրեց նա:

Բեգլարյանը հայտնեց, որ 2011 թվականին բնապահպանության նախարարությունը տասը վարազի որսի արտոնագիր է տրամադրել, իսկ այն արտոնագրերը, որոնք տրվում են առանց քանակի, տրվել են նապաստակի, լորի, կաքավի, բադի և ջրլող այլ թռչունների որսի համար:

Վարազի որսի վճարը կազմում է 50 հազար դրամ (մոտ 130 դոլար), լորի համար՝ 100 դրամ (մոտ 0,26 դոլար): Եթե արտոնագրում նշված ժամկետում որսորդին չի հաջողվում վարազ բռնել, ապա պետությունը նրան գումարը չի վերադարձնում:

Բեգլարյանը միաժամանակ ասաց, որ բնապահպանության նախարարությունը տվյալներ չունի Կարմիր գրքում գրանցված կենդանիների գլխաքանակի վերաբերյալ: «Մենք հինգ տարին մեկ պետք է հաշվենք գլխաքանակը, սական պետությունը դրա համար ֆինանսական միջոցներ չի տրամադրում, այդ իսկ պատճառով տվյալներ չունենք: Գիտեմ, որ այսօր Հայաստանում երկու կամ երեք հովազ է մնացել»,- ասաց նա:

Հայ որսորդների ազգային ասոցիացիայի նախագահ Գրիգոր Գրիգորյանն իր հերթին նշեց, որ Հայաստանում որսորդության մշակույթը շատ ցածր մակարդակի վրա է:

«Որսորդությունը գիտություն է, իսկ մենք չունենք մի հաստատություն, որտեղ որսորդները կարող են հմտություններ ձեռք բերել, հայկական հեռուսատատեսությամբ չի հեռարձակվում որևէ հեռուստահաղորդում որսորդության մասին, այդ պատճառով էլ մենք ունենք այն անտարբերությունը, որ ունենք»,- ասաց նա:

Որսաշրջանը Հայաստանում սկսվել է այս տարվա օգոստոսի 27-ին և կշարունակվի մինչև 2012 թվականի փետրվարի 29-ը: -0-