ՀԱԿ-ը 2011թ.-ին իրեն սպառել է որպես քաղաքական ուժ. կուսակցության ղեկավար
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) 2011թ.-ին իրեն սպառել է որպես քաղաքական ուժ, կարծում է «Սահմանադրական իրավունք» միություն կուսակցության ղեկավար Հայկ Բաբուխանյանը:
«2011թ.-ի վերջին ՀԱԿ-ը փլուզվեց: Դրա վառ ապացույցն է Կոնգրեսի ընտրազանգվածի կորուստը: Մարդիկ այլևս չեն հավատում այն քաղաքական ուժին, որը ողջ տարի հայտարարում էր, որ արտահերթ ընտրությունների է ձգտում, իսկ տարեվերջին պարզ է դառնում, որ այդ գաղափարն ամբողջովին կեղծիք է: Իսկ կոալիցիյի հետ ՀԱԿ-ի բանակցությունների արդյունքում պարզ դարձավ, որ արմատական ընդդիմությունը ոչ մի գործնական առաջարկ չունի»,- ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Բաբուխանյանը:
ՀՀ իշխանությունների և ընդդիմության միջև հուլիսին բանակցությունների մի քանի փուլեր անցկացվեցին՝ իրավիճակը և վիճելի հարցերի լուծումը քննարկելու համար, սակայն դրանք ընդհանտվեցին ՀԱԿ-ի նախաձեռնությամբ:
Ըստ Բաբուխանյանի՝ ստեղծված իրավիճակում ՀԱԿ-ը չի կարող 2012թ.-ի մայիսին կայանալիք հերթական խորհրդարանական ընտրությունների ժամանակ գերազանել 7 տոկոսանոց պատնեշը:
Նա նշեց նաև, որ տարեվերջին պարզ դարձավ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նույնպես չի կարող ազդել խորհրդարանական ընտրությունների ընթացքի վրա, քանի որ նա պատշաճ հեղինակություն և ազդեցություն չունի երկրի ներքաղաքական գործընթացում:
Խոսելով երկու կոալիցիոն ուժերի՝ իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առճակատման վերաբերյալ ԶԼՄ-ներում տարածված թեմայի մասին, Բաբուխանյանն ընդգծեց, որ դա ընդամենը «ընտանիքի ներսում» տեղի ունեցող ընդհարումներ են, որոնք լուրջ հետևանքների չեն հանգեցնի: «Մենք չպետք է մոռանանք փետրվարին ստորագրված կոալիցիոն համաձայնագիրը»,- ավելացրեց նա:
Պատասխանելով խորհրդարանական ընտրություններին իր գլխավորած կուսակցության մասնակցության ձևաչափի վերաբերյալ հարցին, Բաբուխանյանը նշեց, որ ամեն ինչ կպարզվի 2012թ.-ի հունվարին:
Միաժամանակ նա ավելացրեց, որ բոլոր ազգային պահպանողական ուժերը պետք է համախմբվեմ նախագահ Սերժ Սարգսյանի շուրջ: -0-