Երիտասարդ հայ շախմատիստ Հայկ Մարտիրոսյանին ՖԻԴԵ-ի վարպետի կոչում է շնորհվել

08.12.2011, 19:01
Երիտասարդ հայ շախմատիստ Հայկ Մարտիրոսյանին ՖԻԴԵ-ի վարպետի կոչում է շնորհվել

Տասը տարեկան հայ շախմատիստ Հայկ Մարտիրոսյանին ՖԻԴԵ-ի վարպետի կոչում է շնորհվել, հաղորդում է armchess.am կայքը:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Հովհաննիսյանը, Հայկը Եվրոպայի մինչև տասը տարեկանների կատեգորիայի գործող չեմպիոնն է:

«Այսօրվա դրությամբ սա երիտասարդ շախմատիստի առաջին խոշոր հաղթանակն է», - նշել է գլխավոր քարտուղարը: -0-