ՀՀ ԱԳՆ ղեկավարը և ԵՄ հատուկ ներկայացուցիչ Լեֆորտը քննարկել են ղարաբաղյան կարգավորման գործընթացը

28.11.2011, 19:32
ՀՀ ԱԳՆ ղեկավարը և ԵՄ հատուկ ներկայացուցիչ Լեֆորտը քննարկել են ղարաբաղյան կարգավորման գործընթացը

Երկուշաբթի ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոմիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորտը (Philippe Lefort) քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը, հաղորդում է հայկական ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Բանակցությունների օրակարգում էին նաև հակամարտության կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման հետ կապված հարցերը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Հանդիպման ընթացքում Նալբանդյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանում պետական մակարդակով իրականացվող հակահայկական և ռասայական խտրականության քարոզչության վրա:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկեցին Հայաստան-ԵՄ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ` մասնավորապես անդրադարձան արտաքին գործերի և անվտանգության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի Հայաստան այցելության և անցյալ շաբաթ Բրյուսելում տեղի ունեցած Հայաստան – Եվրոպական միություն համագործակցության խորհրդի նիստի արդյունքներին: -0-